«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ալիևը նոր օրենք է ստորագրել

09/02/2022

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է օրենք, որը, ըստ փորձագետների, մեծապես կբարդացնի երկրում ապրող լրագրողների կյանքը։ Այժմ նրանք պարտավոր են գրանցվել մեկ գրանցամատյանում, նշել իրենց տվյալները և չեն կարող ֆինանսավորում ստանալ արտասահմանից: Այս օրենքի նախագիծը յոթ ամիս գաղտնի է պահվել հանրությունից, գրում է BBC-ն։

Լրատվամիջոցների մասին նոր օրենքի համաձայն՝ Ադրբեջանում պետք է հայտնվի զանգվածային լրատվության միջոցների միասնական ռեգիստր։

Որոշ հոդվածների համաձայն՝ բարձրագույն կրթություն չունեցողները, անաշխատունակները, նախկինում ծանր հանցագործությունների և «հասարակական բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների» համար դատապարտվածները չեն կարող գրանցվել, ստեղծել զանգվածային լրատվության միջոցներ։

Քաղաքական կուսակցությունները կարող են ստեղծել միայն տպագիր մամուլ։ Իսկ տեղական մամուլն իրավասու չէ օտարերկրյա ֆինանսավորում ստանալ։

Բացի այդ՝ լրատվամիջոցը միասնական ռեգիստրում գրանցվելիս՝ գործադիր իշխանություններին պետք է տրամադրի հիմնադրի, խմբագրի և բոլոր լրագրողների հասցեները, անձը հաստատող փաստաթղթի համարները և կոնտակտները: Անհրաժեշտ է նաև լրագրողների հետ պայմանագրեր կնքել, նրանց հարկային տվյալները, կրթության վկայականը և քրեական անցյալ չունենալը նույնպես գրանցել գրանցամատյանում, ասվում է Ալիևի հրամանագրի մեջ։