«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, տարահանել են 40 բնակչի․ ԱԻՆ

23/04/2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 22-ին, ժամը 16:23-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մուտքի 5-րդ հարկում գտնվող խորդանոցում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:41-ին, մարվել՝ 17:03-ին: Խորդանոցում այրվել են կենցաղային իրեր (մոտ 0․5 խմ) և էլեկտրական մալուխ (մոտ 15 գմ)։
Փրկարարները շենքի 5-ից 9-րդ հարկերից տարահանել են 40 բնակչի: