«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ֆրանսիայում տղամարդը սպանել է երեք ժանդարմի

23/12/2020

Ֆրանսիական Սենտ-Ժյուստ համայնքի քաղաքապետը, որտեղ սպանվել էր երեք ժանդարմ, ասել է, որ զինված անձը դեռ չի ձերբակալվել, և նրա որոնումը շարունակվում է՝ տեղեկացնում է Euronews-ը: 

Չորեքշաբթի առավոտյան ֆրանսիական ոստիկանությունը ահազանգ է ստացել ընտանեկան բռնության մասին: Հասնելով դեպքի վայր՝ ոստիկանները փորձել են փրկել տան տանիքում թաքնվող կնոջը: Տղամարդը կրակել է երկու ժանդարմի վրա՝ սպանելով նրանցից մեկին, ապա կրակել է տան մոտ գտնվող ևս երկու ժանդարմի, որոնք նույնպես մահացել են: Այնուհետ տանտերը հրկիզել է իր տունը: Հրդեհը մարելուց հետո ոստիկանները հայտնաբերել են մարդասպանի անշնչացած մարմինը:

Տան տանիքում թաքնված կինն այժմ ապահով է: Նրա ամուսինը իրավապահներին հայտնի էր երեխաների խնամակալության հետ կապված խնդիրներով:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան, 1Lurer.am