«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լեհաստանը Բելառուսին խնդրել է դադարեցնել երկրում տեղի ունեցող իրադարձությունների համար Վարշավային ուղղված մեղադրանքները

17/08/2020

Լեհաստանը Բելառուսին խնդրել է դադարեցնել երկրում տեղի ունեցող իրադարձությունների համար Վարշավային ուղղված մեղադրանքները: Պաշտոնական Վարշավան հերքում է այդ իրադարձություններին իր մասնակցությունը: Այս մասին լեհական հեռուստատեսության եթերում ասել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Մարչին Պշիդաչը, հաղորդում է Սպուտնիկ Բելառուսը:

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ ցույցերը ղեկավարվում են արտասահմանից, մասնավորապես՝ Լեհաստանից:

«Լեհաստանը չի ազդում Բելառուսի ներքին իրավիճակի վրա: Բելառուսի հասարակությունն է որշել բողոքի նման ձեւ ընտրել, եւ հասարակությունը դրա իրավունքն ունի»,-ասել է Պշիդաչը:

Նա նշել է, որ Լեհաստանը մտադիր է աջակցել Բելառուսի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսությանը:

«Ինչ կարող ենք մենք անել, մենք կարող ենք աջակցել բելառուսցիներին՝ երկխոսություն սկսելու հարցում: Ինչ վերաբերում է մեղադրանքներին, որոնք հնչեցնում է նախագահ Լուկաշենկոն, դրանք նոր չեն, նա ամեն անգամ մեղադրում է իր հարեւաններին: Մենք այդ մեղադրանքներն անհիմն ենք համարում եւ խնդրում ենք իշխանություններին դադարեցնել նման տեսակի ակտիվությունը»,-եզրափակել է նա: