«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ֆրանսիան միշտ պայքարելու է ժխտողականության, ատելության և բռնության դեմ. Էմանուել Մակրոն

24/04/2021

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:

Ֆրանսիայի նախագահը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը.

«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, որը մենք երբեք չենք մոռանա: Մենք միշտ պայքարելու ենք ժխտողականության, ատելության և բռնության դեմ: Ֆրանսիացի և հայ ժողովուրդները ընդմիշտ կապված են»: