«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները

26/04/2024

Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները։Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ապրիլի 26-ին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Հիշեցնելով, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները վերջերս հանդիպել են Գերմանիայում՝ կանցլեր Օլաֆ Շոլցի հրավերով, Ալիևը նշել է. «Հաջորդ հանդիպումը ծրագրվում է Ղազախստանում։ Այսպիսով, մենք հավելյալ քայլեր ենք ձեռնարկում խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ»։