«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Չինարենին տիրապետողների թիվը Հայաստանում ավելանում է

24/06/2020

Հայաստանում չինարենը լայն տարածում է գտնում, Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Չինարենի և չինական մշակույթի կենտրոնը» արդեն 5 տարի է, ինչ լավ հնարավորություն է ստեղծել չինարենով, չինական հարուստ մշակույթով հետաքրքրվողների համար: «Արմենպրես»-ը կենտրոնի հիմնադրման 5-ամյակի առիթով զրուցել է ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանի և մյուս պատասխանատուների հետ:

«Հիմնադրման առաջին օրվանից կենտրոնի առաջնային նպատակն է եղել ուսանողների կրթական հետաքրքրությունն ուղղել դեպի Չինաստանի մշակութային արժեքները, քանզի հայերը և չինացիները հանդիսանում են բարեկամ ժողովուրդներ, ու պատահական չէ,որ փոխադարձ հետաքրքրությունը գնալով մեծանում է։ «ԵՊՀ չինարենի և չինական մշակույթի կենտրոնը» նպատակ ունի աջակցել Մայր բուհում չինարենի ուսումնական գործընթացի ներդրմանը, կազմակերպել համապատասխան մասնագիտական դասընթացներ ԵՊՀ ուսանողների համար»,-մանրամասնեց Իսրայելյանը:

Իր հնգամյա գործունեության ընթացքում կենտրոնը կազմակերպել և շարունակում է կազմակերպել չինարենի անհատական և խմբակային դասընթացներ ինչպես ԵՊՀ, այնպես էլ արտաքին դիմորդների համար։ Իսրայելյանի խոսքով՝ կենտրոնում ուսանելու համար դիմում են ամենատարբեր մասնագիտությունների, տարիքի և հետաքրքրությունների տեր մարդիկ։ «Սա վկայում է Կենտրոնի հաջողված գործունեության մասին։ Պարբերական դասընթացներից բացի, Կենտրոնը նաև իրականացնում է  թեմատիկ դասընթացներ, կինոդիտումներ, ցուցահանդեսներ չինարենի, չինական մշակույթի, կրոնի և պատմության ոլորտներում։ ԵՊԼՀ Կոնֆուցիոսի ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում չինացի մասնագետների կողմից անցկացվել են կալիգրաֆիայի դասեր, Կենտրոնում չինարենի ուսուցումից բացի, ուսանողները հնարավորություն ունեն նաև ծանոթանալ չինական մշակույթին, նշել չինական ազգային տոները՝ Կենտրոնի հետ միասին»,-ասաց պրոռեկտորը:

Կենտրոնն իր գործունեության ընթացքում  ակտիվ համագործակցություն է ծավալել և շարունակում է ծավալել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության և Կոնֆուցիոսի ինստիտուտի հետ։ Համագործակցություն է հաստատվել նաև Չինաստանի լավագույն համալսարանների և ուսումնական հաստատությունների հետ, որը բացառիկ հնարավորություններ է ստեղծում ինչպես ԵՊՀ, այնպես էլ Կենտրոնի ուսանողների համար, նպաստում է  Կենտրոնի աշխատանքների արդյունավետ կատարմանը, ինչպես նաև փորձի փոխանակմանը։ «Չինարենի և չինական մշակույթի կենտրոնը» համագործակցում է նաև Դալյանի օտար լեզուների համալսարանի, Շանհայի համալսարանի, Նանկինի մանկավարժական համալսարանի և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի հետ։

Աղբյուրը` Armenpress

Կայքի խմբագիր` Աննա Հակոբյան, Generalnews.am