«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տավուշում վճռվում է հայոց պետականության և յուրաքանչյուր հայի ճակատագիրը․ Ռուսաստանի հայերի միություն

22/04/2024

Ռուսաստանի հայերի միությունը դատապարտել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ Հայաստանում կազմակերպված տեղեկատվական հետապնդումները, ինչպես նաև Տավուշի գյուղերի բնակիչների նկատմամբ ուժի և ահաբեկման կիրառումը։

«Տավուշում վճռվում է ոչ թե Բաղանիսի, Ոսկեպարի, Կիրանցի ու Բերքաբերի բնակիչների, այլ հայոց պետականության ու յուրաքանչյուր հայի ճակատագիրը՝ անկախ նրանից՝ նա ապրում է Հայաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում, Ասիայում, թե Ամերիկայում։

Հայաստանի իշխանությունները խուսափում են պատասխանատվությունից՝ գնալով վտանգավոր միակողմանի զիջումների, որոնք չեն աջակցում ոչ Բաքվի, ոչ երրորդ պետությունների կամ միջազգային կառույցների կողմից։ Սա հերթական մանիպուլյացիա և խաբեություն է, որին հաջորդում են նոր նվաստացուցիչ զիջումներ, կորուստներ և նոր պատերազմ»։