«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ամերիկյան Նեշվիլ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել. կան տուժածներ

26/12/2020

Միացյալ Նահանգների Նեշվիլ քաղաքում պայթյուն է որոտացել: Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթել է փողոցում կայանված տնակ-ավտոմեքենան: Այս մասին տեղեկանում ենք Al Arabiya կայքից:

Պայթյունի հետևանքով տուժել է երեք մարդ: Իրավապահ մարմիններն ավելի ուշ հերքել էին այն տարբերակը, թե տեղի է ունեցել գազի պայթյուն: Ոստիկանները տեղի ունեցածն անվանել են միտումնավոր: Տեղեկություններ կան նաև դեպքի վայրում մարդկանց աճյունների հավանական գտնվելու մասին:

Հեղինակ`Մարի Կոստանյան, 1Lurer.am