«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՃՏՊ Նոր Երզնկա գյուղի ճանապարհին․ կա զոհ

24/01/2022

Հունվարի 23-ին, ժամը 19:59-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 150 մ)։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և մոտ 5 մ հեռավորության վրա հայտնաբերել Հ․ Մ․-ի (ծնված 1984 թ․) դին։