«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Շոյգուն կապի փակ ուղիներով փոխգործակցում է ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների հետ

07/01/2022

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն մշտական ​​աշխատանքային կապ է պահպանում Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ ՌԴ ՊՆ ղեկավարը կապի փակ ուղիներով շփվում է ՀԱՊԿ երկրների իր գործընկերների՝ Բելառուսի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության եւ Ղրղզստանի Հանրապետության պաշտպանության նախարարների հետ Ղազախստանում ՀԱՊԿ հավաքական ուժերի խաղաղապահ օպերացիայի անցկացման եւ խաղաղապահ զորախումբ տեղակայելու հարցերով։ 

«Քննարկված բոլոր հարցերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել»,-հայտնել են ՌԴ ՊՆ-ում։