«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ողջ Մարիուպոլը վերահսկվում է Ռուսաստանի ԶՈւ-ի կողմից․Կադիրով

16/03/2022

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում հայտարարել է, որ Մարիուպոլի գրեթե ողջ տարածքը գտնվում է Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ։

«Դանդաղ, բայց հաստատապես մաքրվում է Մարիուպոլ քաղաքը։ Քաղաքի գրեթե ողջ տարածքն արդեն գտնվում է ռուսական զինված ուժերի վերահսկողության տակ»,- գրել է նա՝ հավելելով, որ «Ազովի» գումարտակի զինվորականներն ու նրանց համախոհները «Ազովստալ» մետալուրգիական գործարանի հաստ պատերի հետևում սպասում են իրենց անխուսափելի մահվանը»։