«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանում կորոնավիրուսից մահվան աննախադեպ ցուցանիշ է արձանագրվել

03/07/2021

Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 697 մարդ։ Դա մահվան դեպքերի առավելագույն ցուցանիշն է պանդեմիայի սկզբից ի վեր։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ընդհանուր առմամբ, երկրում մեկ օրում գրանցվել են վերջին վեց ամիսների ընթացքում վարակման ամենամեծ թվով նոր դեպքերը՝ 24 439 դեպք (ներառյալ 7 446-ը՝ Մոսկվայում)։

Մոսկվայում մեկ օրում 116 մարդ է մահացել։ Հիվանդացության կտրուկ աճը ռուսական իշխանությունները կապում են ավելի վարակիչ համարվող «դելտա» շտամի տարածման հետ, որն, ինչպես ավելի վաղ հայտնել էին ԱՀԿ-ում, այժմ գերիշխում է աշխարհում: