«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ցեղասպանը չի կարող Արցախին անվտանգության երաշխիք տալ. «Հայաստանի Հանրապետություն»

07/05/2021

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.
«Ռազմագերիների նկատմամբ իրականացրած եւ իրականացվող անմարդկային վերաբերմունքն ադրբեջանաթուրքական զույգի հանցագործությունների մի փոքր մասն է միայն, եւ հայկական կողմը պետք է բոլոր հնարավոր միջոցներով ու հարթակներում վեր հանի պատերազմի իրական պատկերը, նրա հակահումանիտար երանգները: Այդ ուղղությամբ պայքարի արդյունավետությունը համաշխարհային հանրության առաջ ոչ միայն կպատռի թուրքական երկու պետությունների ցեղասպան դեմքերը, այլեւ անհերքելի փաստարկ կլինի՝ հիմնավորելու, որ Արցախի Հանրապետության ժողովուրդը չի կարող ապրել Ադրբեջանի հետ ընդհանուր պետության մեջ:
Միջազգային հանրությանը պետք է հասցվի այն իրողությունը, որ ցեղասպան քաղաքականություն վարող եւ մշտապես ուժի դիրքերից խոսող Ադրբեջանը չի կարող երաշխավորել Արցախի բնակչության անվտանգությունը, եւ այդ հանգամանքը պետք է առաջնային դիտարկվի խնդրի քաղաքական կարգավորման գործընթացում»: