«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բայդենը «ՆԱՏՕ-ի հավաքական անվտանգությունն» անվանել է «սրբազան պարտականություն».

26/03/2022

«Միացյալ Նահանգները «սրբազան պարտք» է համարում ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածի կատարումը, այն ակնարկելով՝ հավաքական անվտանգության սկզբունք»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վարշավայում Լեհաստանի առաջնորդ Անջեյ Դուդայի հետ հանդիպմանը, գրում է Коммерсант-ը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Լեհաստանը կարող է հույս դնել դաշինքի և մասնավորապես ԱՄՆ-ի աջակցության վրա։

«Մենք սուրբ պարտականություն ենք համարում 5-րդ հոդվածին համապատասխանելը, և դուք կարող եք հույս դնել դրա վրա»,- ասել է ԱՄՆ նախագահը։

«Այս փոփոխվող աշխարհում միակ ամենակարեւոր չափանիշը պետք է լինի ՆԱՏՕ-ի միասնությունը, նրա անբաժանելիությունը»,- ասել է նա։

Ջո Բայդենը խոստովանել է նաև, որ ուկրաինացի փախստականների հոսքի պատճառով Լեհաստանը հայտնվել է ծանր վիճակում՝ հավելելով, որ ԱՄՆ-ն նույն վիճակում է  Մեքսիկայից մեծ թվով փախստականների պատճառով։