«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բաքուն հարվածում է տարածաշրջանում ՌԴ-ի հեղինակությանը․«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

08/07/2021

«Հատկանշական է, որ սահմանային միջադեպը գրանցվեց այն բանից հետո, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարեց, որ Հայաստանի հարավում սահմանային միջադեպերը չեն մտնում ՀԱՊԿ հավաքական պաշտպանության կանոնակարգի դրույթների մեջ:

Այս մասին գրում է «ՀՀ» օրաթերթը։

Վերոնշյալ հայտարարությունից հետո Ադրբեջանը փոխհրաձգություն կազմակերպեց ՀՀ-ի հետ սահմանին, ինչն ուղղակի  պատասխան է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այն հայտարարությանը, թե սահմանին կրակոցներ չեն եղել: Հայտարարությունից անմիջապես հետո Բաքուն ապահովեց երեք վիրավոր եւ դրանով ուղղակի ցինիկաբար արձագանքեց տարածաշրջանում հիմնական ռազմաքաղաքական դաշինքի գլխավոր քարտուղարի հայտարարություններին»: