«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեկ օրում Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 560 մարդ

15/12/2020

Ռուս խաղաղապահները շարունակում են Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ ուղեկցել տեղահանվածներին փոխադրող ավտոբուսների հերթական շարասյունը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Նշվում է, որ ավտոբուսները Երևանից ուղևորվել են Ստեփանակերտ՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելով 566 մարդու:

«Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները»,- ասվում է հաղորդագրությունում։

Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 14-ից մինչև այսօր շուրջ 39 700 արցախցի վերադարձել է նախկին բնակության վայր: