«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Որոտան գյուղի մոտ ստեղծված իրավիճակը վերահաստատում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հրատապությունը

16/09/2021

Որոտան գյուղի մոտ ստեղծված իրավիճակը վերահաստատում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հրատապությունը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանի առանձին հատվածներում ստեղծված իրադրությանը։ Իրավիճակի զարգացումն, այդ թվում՝ Որոտան գյուղի մերձակայքում, հերթական անգամ հաստատում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, հետագայում նաև սահմանագծման գործընթացի մեկնարկի հրատապությունը։ Այս առնչությամբ ռուսական առաջարկները փոխանցվել են ինչպես Բաքվին, այնպես էլ Երևանին։ Մենք ակնկալում ենք արագ պատասխան՝ հետագա ուղեգիծը որոշելու համար»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան Հայաստանի և Ադրբեջանի հետ համատեղ շարունակելու է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ջանքերը՝ 2020 թ-ի նոյեմբերի և 2021 թ-ի հունվարի բարձր մակարդակի եռակողմ համաձայնագրերի շրջանակներում։