«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

13-ամյա պատանին իր կրթաթոշակը նվիրաբերել է «Հայաստան» հիմնադրամին

13/10/2020

Ծանոթացեք, Արեգն է: 13-ամյա այս պատանին սովորում է «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրի 9-րդ դասարանում: Իր բարձր առաջադիմության համար պարգևատրվել է 250.000 դրամ կրթաթոշակով և որոշել այն ամբողջությամբ նվիրաբերել հիմնադրամին: Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

«Հպարտանում ենք մեր նոր սերնդով:

Յուրաքանչյուր նվիրատվություն կյանքեր է փրկում Արցախում։

Միացի՛ր համահայկական շարժմանը: Արա՛ քո քայլը հենց հիմա՝

www.himnadram.org»,- ասվում է հաղորդագրությունում: