ԵՐԵՒԱՆՅԱՆ ԳԱԶԵԼՆԵՐԻՑ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ․ 450.000 ԵՎՐՈ՝ 8 ՄԵՔԵՆԱ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱ
Գյումրու ավագանու վերջին նիստին հայտնի դարձավ, որ համայնքը ձեռք կբերի 7 տասնյակից ավելի նոր, ռուսական արտադրության ժամանակակից «Գազել» մակնիշի տրանսպորտային միջոցներ:
«Մենք մեր քաղաքում էլեկտրաավտոբուսներ ենք ունենալու, Եվրամիության ծրագիր ենք շահել, երեք տարում իրականացնելու ենք: Հիմա նաև մրցույթ կհայտարարենք, 450.000 եվրոյի սահմաններում կարող է 8 հատ ձեռք բերենք փոքրերից կամ 4 հատ մեծը գնենք: Մենք հիմա փնտրտուքի մեջ ենք, տեսնենք ինչպես կլինի, սա մեզ համար իդեալական տարբերակ է»,- հայտարարեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Գումարի 50 տոկոսը կփոխհատուցի պետությունը, մնացածը ներդրվելու է Գյումրու համայնքապետարանի բյուջեից :
Ի դեպ, նոր ավտոբուսները վերջերս Երևանի որոշ երթուղիներում շահագործվող գազելներից են լինելու։ Ըստ ոլորտի պատասխանատուների ՝ արդեն աշնանը Գյումրին կունենա նոր երթուղային ցանց՝ նոր փոխադրամիջոցներով։