«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵՐԵՒԱՆՅԱՆ ԳԱԶԵԼՆԵՐԻՑ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ․ 450.000 ԵՎՐՈ՝ 8 ՄԵՔԵՆԱ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱ

14/03/2021

Գյումրու ավագանու վերջին նիստին հայտնի դարձավ, որ համայնքը ձեռք կբերի 7 տասնյակից ավելի նոր, ռուսական արտադրության ժամանակակից «Գազել» մակնիշի տրանսպորտային միջոցներ:

«Մենք մեր քաղաքում էլեկտրաավտոբուսներ ենք ունենալու, Եվրամիության ծրագիր ենք շահել, երեք տարում իրականացնելու ենք: Հիմա նաև մրցույթ կհայտարարենք, 450.000 եվրոյի սահմաններում կարող է 8 հատ ձեռք բերենք փոքրերից կամ 4 հատ մեծը գնենք: Մենք հիմա փնտրտուքի մեջ ենք, տեսնենք ինչպես կլինի, սա մեզ համար իդեալական տարբերակ է»,- հայտարարեց քաղաքապետ Սամվել  Բալասանյանը:

Գումարի 50 տոկոսը կփոխհատուցի պետությունը, մնացածը ներդրվելու է Գյումրու համայնքապետարանի բյուջեից :

Ի դեպ, նոր ավտոբուսները վերջերս Երևանի որոշ երթուղիներում շահագործվող գազելներից են լինելու։ Ըստ ոլորտի պատասխանատուների ՝ արդեն  աշնանը Գյումրին կունենա նոր երթուղային ցանց՝ նոր փոխադրամիջոցներով։