«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Օգոստոսի 23-ին հայտնի կդառնա Եվրոպայի լավագույն ֆուտբոլային ակումբի անունը

17/08/2020

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 18-ին և 19-ին:

Առաջին կիսաեզրափակիչում կպայքարեն «Լեյպցիգը» և «Պարի Սեն Ժերմենը»: Հաջորդ օրը տեղի կունենա «Լիոնի» և «Բավարիայի» հանդիպումը:

«Լիոնը» երեկ 3:1 հաշվով պարտության է մատնել «Մանչեստեր Սիթիին», իսկ «Բավարիան» ուրբաթ օրը 8:2 աննախադեպ հաշվով ջախջախել է «Բարսելոնային»:

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը տեղի կունենա օգոստոսի 23-ին:

Մեկ քառորդից սկսած բոլոր հանդիպումները տեղի են ունենում Լիսաբոնում՝ առանց հանդիսատեսի ներկայության, ինչը պատճառաբանվում է կորոնավիրուսի համավարակի վտանգով:

ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի մրցաշարում այսօր կիսաեզրափակիչում կհանդիպեն «Սևիյան» և «Մանչեստեր Յունայթեդն», իսկ վաղը կղաղան Միլանի «Ինտերն» ու Դոնեցկի «Շախտյորը»:

Եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 21-ին: Եվրոպայի լիգայի ավարտական փուլի այդ հանդիպումներն անցկացվում են Քյոլնում՝ վերստին առանց հանդիսատեսների: