«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Էներգախնայողության ծրագիր Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում

16/03/2021

Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում իրականացվել է էներգախնայողությանն ու էներգաարդյունավետությանն ուղղված ծրագիր:

Ամփոփվել են ՇՄՆ «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան»  դրամաշնորհային ծրագրերը:

 

ՊՏԱԾ-Հ ծրագրի փոքր դրամաշնորհային բաղադրիչի երրորդ փուլի շրջանակներում դրամաշնորհի արժանացած «Հզոր ապագա» սոցիալական ՀԿ-ն Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում իրականացրել է էներգախնայողությանն ու էներգաարդյունավետությանն ուղղված ծրագիր,որը միաժամանակ կապահովի նաև դիսպանսերի ֆինանսական կայունությունը։

 

Ծրագրի շրջանակներում գրանցվել են հետևյալ արդյունքները՝

 

Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում տեղադրվել է եռաֆազ 37,0 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան, որի տարեկան հզորությունը կազմում է 53,850 կՎտ/ժ` նշյալ կառույցի համար ապահովելով շուրջ 2,4 մլն ՀՀ դրամ խնայողություն։

 

2020 թ․ մայիս-2021 թ․ փետրվարն ընկած ժամանակահատվածում ընդհանուր արտադրվել է 29174,6 կվ/ժ էներգիա՝ կազմակերպության համար ապահովելով 2625,7 դոլարին համարժեք ՀՀ դրամի եկամուտ։

 

Վերոնշյալ ժամանակահատվածում կայանի տեղադրման շնորհիվ մթնոլորտ չի արտանետվել 29,1 տոննա ածխաթթու գազ և 875,3 կգ ծծմբի օքսիդ:

 

Բաշխիչ էլեկտրական ցանցի և բուժական հիմնարկի միջև կնքվել է նոր պայմանագիր, տեղադրվել է նոր ռևերսային էլեկտրական էներգիայի հաշվիչ, և անցկացվել է նոր մալուխ՝ արևային կայանից մինչև էլեկտրական հոսանքի ենթակայան։

 

Կայանը կառուցողի կողմից տեղադրվել է հեռավար տեսադիտարկման սարք, այն միացվել է համացանցին։

 

Դիսպանսերում տեղադրվել են նաև 54 քմ ընդհանուր մակերեսով թվով 19 ջերմամեկուսիչ պատուհաններ, որի արդյունքում հիվանդանոցի բոլոր հիվանդասենյակները, վարչական աշխատասենյակները, ճաշարանը և դեղատունն այժմ ապահովված են ջերմամեկուսիչ պատուհաններով։