«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիան նախապատրաստվում է Սիրիայում ցամաքային գործողություն սկսելուն. թուրքական մամուլ

28/11/2022

Թուրքական մամուլի հաղորդմամբ՝ Անկարան շարունակում է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել Սիրիայի հյուսիսում 30 կմ-ոց անվտանգության գոտի ստեղծելու հետ կապված:
Նշվում է, որ Թուրքիայի զինված ուժերի առաջին թիրախը Սիրիայում լինելու են Այն էլ Արաբ (Քոբանի), Մանբիչ և Թել Ռըֆաթ քաղաքները: Ըստ աղբյուրի՝ դա իրականացվելու է Սիրիայի հյուսիսում 30 կմ-ոց «անվտանգության գոտի» ստեղծելու ծրագրի շրջանակներում:
Իշխանամետ Sabah լրատվամիջոցը տեղեկացրել է, որ Թուրքիայի զինված ուժերը զինտեխնիկա են ուղարկում Սիրիայի հետ սահման: Կայքը նաև զինտեխնիկայի տեղափուխումը հավաստող լուսանկարներ է հրապարակել:
Հաղորդվում է նաև, որ «Սիրիայի ազատ բանակ» (ÖSO) կոչվող հակակառավարական զինված ընդդիմադիր խմբավորումը (ֆինանսավորվում է Թուրքիայի կողմից-խմբ.) վերջին նախապատրաստական աշխատանքներն է իրականացնում: Խմբավորումը սովորաբար թուրքական բանակի հետ մասնակցում է Սիրիայում իրականացվող ցամաքային ռազմական գործողություններին:
https://www.ermenihaber.am/