«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նախարարությունը բուժման ուղեգիր է տալիս միայն այն զինծառայողներին, որոնք մասնակցել են 44-օրյա պատերազմին

07/08/2021

ՀՀ օրենքը լայն իրավունքներ է սահմանում այն զինծառայողների համար, որոնք ծառայության ընթացքում հիվանդություն, խեղում կամ որևէ այլ տիպի վնասվածք են ստացել, որոնց առողջությունը տուժել է ծառայության հետևանքով՝ բանակում կամ պատերազմական գործողությունների մասնակցելիս, մարտական հանձնարարություններ կատարելիս և այլն։

Ըստ օրենքի նման անձանց բուժման, ապաքինման, նույնիսկ առողջարաններում կազդուրման ծախսերը, օրենքի համաձայն, հոգում է Հայաստանի Հանրապետությունը։

Սակայն առողջապահության նախարարությունը նշված օրենքը անտեսել է և բուժման ուղեգիր է տալիս միայն այն զինծառայողներին, որոնք մասնակցել են 44-օրյա պատերազմին։

Այս մասին «Հրապարակ»-ին հայտնել է բանակում վիրավորված, հաշմանդամ դարձած մի երիտասարդ, ով դիմել էր առողջապահության նախարարություն՝ վերականգնողական բուժում ստանալու նպատակով։ Նրա հայտը նախարարությունը մերժել է ակնհայտ ապօրինի պատճառաբանությամբ։

Զինծառայողին տրված պատասխանում, պատճառաբանել են, որ զինվորը վիրավորումը չի ստացել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։

Ըստ նշված փաստերի առողջապահության նախարարությունը որոշել է ֆինանսավորել միայն 44-օրյա պատերազմի մասնակիցների վերականգնողական բուժումը։ Մյուս բոլորին, ովքեր նույնպես  մարտական գործողությունների մասնակիցներ են կամ տուժել են բանակային ծառայության ընթացքում, նախարարությունը մերժում է։

Լրատվականի տեղեկություններով, նման գործելակերպի պատճառն այն է, որ նախարարության բյուջեն ահռելի ճեղքվածք ունի։

Պետպատվերի համար տրամադրվող գումարների մոտ 4 մլր և զինծառայողներին դասակարգելով։ Սա կրկնակի հետաքրքիր է վերջերս հրապարակված վիճծառայության տվյալների ֆոնին, որոնցից հետևում է, որ 5 տոկոս տնտեսական աճ ունենք, որ աճել ենք բոլոր ուղղություններով՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, առեւտրի։ Այդ դեպքում, եթե իշխանական այս հավաստիացումները ճիշտ են, ինչո՞ւ չենք կարողանում առողջապահության բյուջեն ապահովել ու տուն ենք ուղարկում հիվանդ զինծառայողներին։ Ի՞նչ իրավունքով է խախտվում զինծառայողների բժշկական օգնության և սպասարկման կարգը։

Զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով հանձնաժողովից հայտնել են, որ իրենք էլ են նման մի քանի բողոք ստացել։

«Չէի ասի, որ դա օրենքի խախտում է։ Հավանաբար, կա ժամկետի խնդիր, այս պահին պետպատվերը սահմանված է միայն 44-օրյա պատերազմի մասնակիցների համար, բայց սա առողջապահության նախարարության պատասխանատվության ոլորտն է։ Այնտեղից տեղեկություն ստացեք»,- ասել է վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանը։