«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ընդանուրից որոշը կմնա կալանքի տակ

16/09/2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված արգելանքը վերացնելու պաշտպանների միջնորդությունը։

Ըստ դատական ակտի՝ կալանքը կշարունակի գործել Ռ․ Քոչարյանին պատկանող տան և 235 մլն դրամի նկատմամբ։ Քոչարյանի պաշտպանական խմբից հայտնում են, որ տվյալ տունը Ռոբերտ Քոչարյանին տրամադրվել է պետության կողմից՝ որպես պաշտոնաթող նախագահի, իսկ բանկային հաշվեհամարներին, փաստաբանների պնդմամբ, գումար է փոխանցվել ԲՖԿ «Սիստեմա»-ից, որտեղ Ռ․ Քոչարյանը զբաղեցնում է անկախ տնօրենի պաշտոնը, և այլ օրինական աղբյուրներից։

Հրում է Հրապարակ թերթը: