«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եղբայրության փողոցում «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել

25/12/2020

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ժամը 01:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Եղբայրության փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Եղբայրության փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։29-ին, մարվել՝ 03։36-ին։ Այրվել են «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Անդրանիկ Ս․, ծնված 1967 թ․) սրահը եւ շարժիչի հատվածը։