«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵՄ-ն չի ճանաչում Բելառուսում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները

15/08/2020

Եվրամիությունը չի ճանաչում անցած կիրակի Բելառուսում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները:

«Քվեարկությունն արդար ու ազատ չէր», - երեկ հայտարարել են կառույցի անդամ երկրների արտգործնախարարները` հավանություն տալով Լուկաշենկոյի վարչակազմի դեմ պատժամիջոցներ սահմանելու առաջարկին:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, «սև ցուցակում» կներառվեն բոլոր այն պաշտոնյաները, որոնք պատասխանատու են ցուցարարների դեմ բռնությունների, բռնաճնշումների և ընտրությունների արդյունքները կեղծելու համար:

«Կարծում եմ` այդ ցուցակը կներկայացվի արդեն հաջորդ շաբաթ», - «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է Չեխիայի արտգործնախարար Տոմաս Պետրիչեկը:

Բարձրաստիճան դիվանագետը, սակայն, չի հստակեցրել` արդյոք ցանկում կլինի նաև նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անունը: