«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Ռուանդայի հյուրանոց»-ը ֆիլմի հերոսին ցմահ ազատազրկում է սպառնում

16/09/2020

1994-ին Ռուանդայի ցեղասպանության մասին հոլիվուդյան ֆիլմում որպես հերոս ներկայացված Փոլ Ռուսեսաբագինան կարող է դատապարտվել 25 տարվա կամ ցմահ ազատազրկման, եթե մեղավոր ճանաչվի տարբեր հանցագործությունների համար:

Ռուսեսաբագինան, ով ժամանակին կառավարությանը զինված դիմադրության կոչ էր արել YouTube-ում հրապարակված  տեսանյութում, մեղադրվում է 13 հոդվածով, այդ թվում` ահաբեկչության, սպանությանը մեղսակցության եւ անկանոն զինված խմբի ստեղծման համար:

«Որոշ հանցագործությունների համար նրան կարող է 25 տարի սպառնալ, իսկ որոշներով` նույնիսկ ցմահ ազատազրկում»,- Reuters-ին ասել է Ռուանդայի դատախազության ներկայացուցիչ Ֆաուստին Նկուսին:

Նրա գործն ուշադրություն էր հրավիրել նախագահ Փոլ Կագամեի կառավարության վրա, ում իրավապաշտպան խմբերը մեղադրում են այլախոհության ճնշման մեջ:

Նկուսին հերքել է քննադատությունը` հայտարարելով, որ մեղադրող կողմը արդար դատաքննություն է երաշխավորում: «Սա քաղաքական դեպք չէ... Դուք չեք կարող օգտագործել ձեր արտահայտման ազատությունն ու քաղաքական իրավունքները` սպանելով մարդկանց, թալանելով նրանց ունեցվածքը, պատանդներ վերցնելով»,- ասել է նա:

Ռուսեսաբագինայի ընտանիքը դիմել է միջազգային դատարան:

«Օսկարի» առաջադրված «Ռուանդայի հյուրանոցը» ֆիլմում հյուրանոցի նախկին կառավարիչ Ռուսեսաբագինան օգտագործում է իր կապերը հուտու էլիտայի հետ` ջարդերից փրկված թութսիներին պաշտպանելու համար:

Ռուանդայում ոմանք, այդ թվում ՝ Կագամեն, Ռուսեսաբագինայի մեղադրել են իր հերոսությունը չափազանցնելու մեջ, ինչը նա հերքում է:

Ցեղասպանությունից հետո Ռուսեսաբագինայի Բելգիայի քաղաքացիություն էր ստացել եւ դարձել էր ԱՄՆ ռեզիդենտ: Նա դարձել էր Կագամեի բացահայտ քննադատը, որին մեղադրել է ընդդիմությանը ճնշելու մեջ: