Առաջին կադրերը. Ինչ իրավիճակ է «Ջերմուկ գրուպի» պահեստում՝ պայթյունից հետո. կան զոհեր (տեսանյութ)
22/04/2021
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր 07:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն։
Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 77/3 հասցեում՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի տարածքում, պայթել է «Toyota» մակնիշի ամբարձիչի գազի բալոնը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածներ Դ․ Գ․-ն և Ս․ Բ․-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել են։
ArmDaily.am-ը ներկայացնում է, թե ինչ իրավիճակ է այս պահին պայթյունի վայրում։