«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նոր Նորքում Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար է բացվել

24/04/2021

Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում բացվել է Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար անմահացած հայորդիների հիշատակը հավերժացնող խաչքար: Կոթողի տեղադրման նախաձեռնությունը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանինն է: Բացման արարողությանը ներկա են գտնվել պատերզմում զոհված հերոսների ընտանիքի անդամները, հարազատներն ու բարեկամները, Երևանի ավագանու անդամներ, հյուրեր: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:


«Պատերազմի ավարտից հետո որոշեցի, որ պետք է հուշարձան-խաչքար տեղադրեմ: Մենք մշտական կապի մեջ ենք պատերազմում զոհված հերոսների ընտանիքների հետ: Վարչական շրջանը շարունակելու է իր լիազորությունների շրջանակում հնարավորինս աջակցել այդ ընտանիքներին»,- նշել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը: