«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սկզբում զբաղվենք բանակաշինությամբ, հետո՝ բնակարանաշինությամբ. ինչ է առաջարկել հադրութցին. «Ժամանակ»

31/03/2021

«Ժամանակ» թերթը գրում է.
«Կառավարությունում նախօրեին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կայացել է Արցախի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստ, որի ժամանակ քննարկվել են Արցախում բնակարանաշինության հարցերը:
«Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախաձեռնող խմբի անդամ Լևոն Հայրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բնակարանաշինությանը ուղղվող գումարները պետք է ուղղել բանակաշինությանը, որովհետև մարդը պետք է իրեն ապահով զգա, որ կարողանա իր բնակարանում ապրել: 
Հայրյանն ասում է, որ վեց ամիս առաջ էլ իրենք բնակարան ունեին, բայց ստիպված եղան այն թողնել՝ ակնարկելով, որ եթե պետությունը չի կարող ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը, ապա անիմաստ է խոսել մարդկանց բնակարանով ապահովելու մասին: Մեր զրուցակիցն առաջարկում է սկզբում պետություն կառուցել, որը կունենա իր քաղաքացիներին պաշտպանելու ունակ բանակ, նոր հետո կարելի է մտածել բնակարան կառուցելու մասին»: