Հնդկաստանում քաղաքական գործիչները թափառական շներին օգտագործում են որպես «քայլող գովազդային վահանակ» (լուսանկար)
Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում ընտրություններին ընդառաջ տեղի քաղաքական գործիչները թափառող շներին օգտագործում են որպես կենդանի «գովազդային վահանակներ»՝ իրենց նկարով թռուցիկները փակցնելով կենդանիների մարմիններին:
Ինչպես փոխանցում է Oddity Central-ը, ընտրությունների առնվազն երկու թեկնածու այդպես է վարվել: Նրանք իրենց թաղամասերում թափառող շների վրա են ամրացրել տեղեկատվական թերթիկները: «Քայլող գովազդային վահանակներին» լուսանկարել և լուսանկարները համացանցում են տեղադրել տեղի բնակիչները՝ հարուցելով կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների զայրույթը:
Քննադատվելուց հետո անգամ թեկնածուներից մեկը, որը խոստովանել է, որ ինքն էլ է դիմել այդ հնարքին, ափսոսանք չի հայտնել:
Նրա խոսքով՝ չկա օրենք, որը կխանգարի իրենց թափառական շներին օգտագործել քարոզչական նպատակով: