«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով

22/04/2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժորա Դանիելի Ջհանգիրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Հրամանագիրը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքում:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Կրթության և գիտության զարգացման գործում ներդրած ավանդի համար Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժորա Դանիելի Ջհանգիրյանին պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»,- ասված է հրամանագրում: