«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Ժամանակ». «Գնթունիկ»-ի սեփականատեր քաղաքապետը՝ «Հայրենիք»-ի ցուցակո՞վ

23/03/2021

«Ժամանակ» թերթը գրում է. «Ապարանի քաղաքապետ, «Գնթունիկ»-ի սեփականատեր Կարեն Եղիազարյանը այնքան էլ չի հավատում, որ Հայաստանում հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Եղիազարյանն ասում է, որ արտահերթ ընտրություններին իր մասնակցության մասին կխոսի միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան հայտարարությունից հետո:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ինքը ընտրություններին մասնակցի «Հայրենիք» կուսակցության ցուցակով Եղիազարյանը ասում է. «Բացառված բաների մասին եք խոսում: Չի կարող նման բան լինել»: Կլինի նման բան, թե ոչ՝ մենք հաստատապես կիմանանք միայն ընտրությունների ժամանակ»: