«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Շոգ եղանակին օրվա ընթացքում անհրաժեշտ է խմել 1,5-2 լիտր ջուր. սրտաբան

26/06/2021

Օրվա ընթացքում շոգ եղանակի անհրաժեշտ է խմել 1,5-2 լիտր ջուր, սրտի անբավարարություն ունեցող մարդկանց՝ մեկ կամ մեկուկես լիտր, մինչդեռ կալիումի և մագնեզիումի կորուստը լրացնելու համար հարկավոր է սննդակարգի մեջ ավելացնել հանքային ջուր, ինչպես նաև ուտել ընդեղեն, կանաչի, մրգեր և բանջարեղեն, РИА Новости-ին ասել է սրտաբան Յուլյա Գոնչարովան:

«Եթե սրտի արտահայտված անբավարարություն չկա, ապա՝ օրական մոտ 1,5-2 լիտր ջուր: Եթե կա սրտի անբավարարություն, ապա պետք է խմել 1-1,5 լիտր: Սրտի անբավարարություն ունեցող շատ մարդիկ փորձում են չխմել մեկ լիտրից ավելի ջուր, որպեսզի սիրտը չծանրաբեռնվի, բայց դա անհրաժեշտ չէ: Անկախ ուղեկցող հիվանդություններից՝ չի կարելի նվազեցնել ջրի ծավալը», – ասել է Գոնչարովան:

Նա նշել է, որ շոգի պատճառով ոչ միայն ջուրն է հեռացվում, այլ նաև էլեկտրոլիտները, ուստի անհրաժեշտ է սննդակարգին ավելացնել հանքային ջուր՝ կալիումի և մագնեզիումի կորուստը լրացնելու համար:

Մասնագետի խոսքով՝ օգտակար է շոգին ընկույզներ, տարբեր սերմեր, կանաչի, մրգեր, բանջարեղեն ուտելը. դրանք մեծ քանակությամբ մագնեզիում և կալիում են պարունակում:

Շոգ եղանակին պետք է դուրս գալ փողոց միայն վաղ առավոտյան կամ երեկոյան, ընդգծել է Գոնչարովան:
«Այս եղանակի հիմնական խնդիրը մարդկանց մեծ մասի, ներառյալ սրտային խնդիրներ ունեցողների, համար ջրազրկումն է, ուստի շատ կարևոր է բավարար քանակությամբ ջուր խմել: Եթե մարդը հիպերտոնիկ է և դեղեր է ընդունում, ապա ջրազրկման ֆոնի վրա ճնշումը կարող է իջնել, և ընդհանուր վիճակը կարող է վատթարանալ: Այդ իսկ պատճառով կարևոր է լրացնել հեղուկի ծավալն օրգանիզմում», – բացատրել է սրտաբանը: