«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տյումենում ձերբակալել են բանկում պատանդներ վերցրած չարագործին

07/07/2021

Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են Տյումենում Սբերբանկի բաժանմունքներից մեկը գրաված տղամարդուն: Այս մասին հաղորդում է Интерфакс գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին: Վերջինս հայտնել է, որ բանակցությունների արդյունքում հաջողվել է չարագործին համոզել բաց թողնել բոլոր պատանդներին և հանձնվել:

Սբերբանկի մամուլի ծառայությունը նույնպես հաստատել է, որ պատանդներ վերցնողը ձերբակալված է: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ մի տղամարդ՝ ձեռքին ուսապարկ, որից երևում են մալուխներ, սպառնում է պայթյուն իրականացնել: Նա պատանդ է վերցրել բանկի բաժանմունքի ղեկավարին և ևս 1-2 աշխատակիցների՝ պահանջելով 15 մլն ռուբլի:

Չարագործը հոգեկան խնդիրներ ունի: Նա դիմել էր հոգեբույժի օգնության և դեղամիջոցներ էր ընդունում: Լրատվամիջոցի աղբյուրը հայտնել է, որ պայթուցիկ սարքն իսկական չի եղել: Տղամարդու մոտ իսկական պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել: