«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բրյուսելում ստորագրվել է ԵՄ-ի «Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի ասոցացման համաձայնագիրը

12/11/2021

Նոյեմբերի 12-ին Բրյուսելում ստորագրվել է Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության ասոցացման համաձայնագիրը։

Հայաստանի Հանրապետության անունից համաձայնագիրը ստորագրել է Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար դեսպան Աննա Աղաջանյանը, Եվրոպական միության անունից հանդես եկող Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ Հետազոտությունների և նորարարության գլխավոր տնօրենության՝ բաց նորարարության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ և «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ասոցացման գլխավոր բանակցող Սիգնե Ռացոն։

Ստորագրման արարողությանն առցանց մասնակցում էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

«Հորիզոն Եվրոպա» ծրագիրը հետազոտության և նորարարության ոլորտներում ԵՄ կողմից ֆինանսավորվող հիմնական ծրագիրն է, որն ունի 95.5 մլրդ եվրոյի բյուջե։ Ծրագրին կարող են մասնակցել ԵՄ և ասոցացված երկրների իրավաբանական անձինք։