Արայիկ Հարությունյանը և Տիգրան Ավինյանն այցելել են հայրենիք վերադարձած 6 զինծառայողներին
21/12/2020
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ այցելել ենք ապաքինման փուլում գտնվող մեր 6 հերոս ժամկետային զինծառայողներին, ովքեր Հայրենիք են վերադարձել նախօրեին՝ շուրջ 70 օր անհայտության մեջ գտնվելուց հետո:
Բժիշկները վստահեցրել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Բայց եթե անհրաժեշտություն առաջանա, պետությունը պատրաստ է կազմակերպել նրանց հետագա բուժումն արտասահմանյան առաջատար կլինիկաներում»: