«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՀԿ ղեկավարը հորդորել է պատրաստվել նոր համավարակների

29/06/2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը հայտարարել է, որ աշխարհը պետք է նախապատրաստվի նոր պանդեմիաների՝ հաշվի առնելով կորոնավիրուսային համավարակի դասերը:
Նրա խոսքով ՝ անհրաժեշտ է «անել հնարավորը՝ նոր հավաճարակներին ու համավարակներին պատրաստվելու, դրանք կանխելու, հայտնաբերելու ու դրանց արագ արձագանքելու համար», փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ մինչ օրս արված բոլոր պատվաստումների 77 տոկոսը բաժին է ընկնում ընդամենը 10 պետության։ Միևնույն ժամանակ նշվում է, որ ցածր եկամուտներ ունեցող երկրների մեծ մասում նախկինի պես չկա բավարար քանակությամբ պատվաստանյութ՝ բնակչության առավել խոցելի շերտերի պատվաստման համար։