«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Իրանը պատրաստ է Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցմանը. ՀՀ-ում ԻԻՀ դեսպան (տեսանյութ)

02/11/2021

Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհի կառուցումն ավարտական փուլում է, Տաթև- Լծեն հատվածի շինարարությունը՝ ընթացքի մեջ։ Հայաստանում Իրանի դեսպանի հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարը:
Այլընտրանքային այս ճանապարհի կառուցումն Իրանի դեսպանի գնահատմամբ՝ հնարավորություն է տալիս իրանական բեռնատարներին շրջանցել միջպետական ճանապարհի Գորիս- Որոտան հատվածը և անհարկի հարկեր չվճարել Ադրբեջանին:

ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին նշում է, որ այդ հատվածը մտնելու համար իրանական բեռնատարներից լրացուցիչ գումար է գանձվում, իսկ այլընտրանքային ճանապարհի կառուցումը, իհարկե, կհարթի բոլոր նման խնդիրները, սակայն եթե խոսենք ավելի ինտենսիվ բեռնափոխադրման մասին, ապա կցորդով բեռնատարները հնարավոր է խնդիրներ ունենան, դրա համար շատ կարևոր է Հյուսիս-հարավի հիմնական ճանապարհի կառուցումը, սակայն մինչև դա՝ այլընտրանքային այս ճանապարհն անփոխարինելի է:

Մանրամասները՝ տեսանյութում։