Հարուցված քրեական գործով Օձունի համայնքապետը տուժող է ճանաչվել, իսկ մեղադրյալ չկա
Լոռու մարզպետարանում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Օձունի համայնքապետը տուժող է ճանաչվել։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից։
Հատուկ քննչական ծառայությունից ասացին, որ այս պահին որպես մեղադրյալ ներգրավված անձ չկա. «Նախաքննությունը շարունակվում է»:
Հիշեցնենք՝ «Հայաստան» դաշինքն ահազանգ էր ստացել, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններում այն համայնքների ղեկավարները, որոնք «Հայաստան» դաշինքի թիմակիցներն են, այդ համայնքներում համայնքապետերին սպառնալիքներով հորդորում են ինքնակամ հրաժարական տալ։ Նման պահանջ է դրվել նաեւ Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանի առջեւ, եւ երբ նա հրաժարվել է կատարել մարզպետի պահանջը, հենց մարզպետարանի շենքում ծեծի է ենթարկվել։