Հնդկաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման խոշորագույն 24-ժամյա ցուցանիշը

Հնդկաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 11 929 դեպք, որը համաճարակի բռնկման սկզբից ի վեր երկրում գրանցված խոշորագույն մեկօրյա ցուցանիշն է:

Այս մասին հայտնում է CNN-ը՝ մեջբերելով երկրի առողջապահության նախարարության տվյալները: Ընդհանուր առմամբ, Հնդկաստանում մինչ օրս «Քովիդ-19»-ով վարակվել է 320 922 մարդ, որոնցից 9195-ը մահացել են:

Վիրուսի հետևանքով ամենից շատ տուժած նահանգը երկրի արևմտյան շրջանում գտնվող Մահարաշտրան է, որտեղ վարակման 104 568 դեպք է արձանագրվել: Այնուհետև հաջորդում է Թամիլ Նադու նահանգը, որտեղ արձանագրված վարակման դեպքերը հասել ե 42 687-ի:

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում վարակման առնվազն 38 958 դեպք է գրանցվել:

Նյութը՝ Tert.am