«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՐԴԵՀ ՍՈՒՐԵՆԱՎԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ

23/11/2020

Նոյեմբերի 22-ին, ժամը 18։54-ին Արարատի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղում այրվում է տան տանիք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախի փողոցում գտնվող տներից մեկի (200 քմ) տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:10-ին, մարվել` նոյեմբերի 23-ին, ժամը 00:25-ին: Մասամբ այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 150 քմ), ամբողջությամբ այրվել են մոտակայքում գտնվող ավտոտնակի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 100 քմ) և ներսում գտնվող մոտ 450 հակ անասնակեր:

ԱԻՆ