«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ տարածքն այն է, ինչ 2010 թվականին ֆիքսվել է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով․ Փաշինյան

27/10/2021

Մենք ասում ենք, որ Սոթք-Խոզնավար հատվածում Ադրբեջանի զինված ուժերը խախտել են մեր սահմանը։ Մնացած հատվածներում մենք ունենք որոշակի ստատուս քվո։ Եվ մենք ասում ենք, որ ՀՀ սահմաները փոփոխության չեն ենթարկվել, ՀՀ տարածքն այն է, ինչ 2010 թվականին ֆիքսվել է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով։ Չի փոխվել ՀՀ տարածքը: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ Հայաստանի սահմանը չի փոխվել, այլ հարց է, որ այդ սահմանը ճշգրտված չէ, դեմարկացիայի ու դելիմտացիայի խնդիր ունի։ ՛՛Քանի դեռ դեմարկացիա ու դելիմիտացիա արված չէ, այդ խնդիրը կա, բայց ՀՀ տարածքը չի փոխվել, ոչ մի փոփոխություն չի կրել։ Եվ զինված ուժերն էլ, էն ինչ վերաբերում է ՀՀ սահմանին, տարածքին, առաջնորդվում են այդ տրամաբանությամբ՛՛,-պարզաբանեց վարչապետը՞

Ինչպես նկատեց ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ Փաշինյանի հայտարարությանը իրավապահները պետք է ուշադրություն դարձնեն։ Նա նշեց, որ առերևույթ առկա է ՀՀ պետական սահմանի մասին օրենքի դրույթների խախտում, ինչը հանգում է տարածքային ամբողջակայության դեմ ուղղված գործողությունների հոդվածին, որովհետև վարչատարածքային բաժանման մասին օրենքը չի կարող հիմք հանդիսանալ պետական սահմանը գծելու համար։ Նրան ի պատասխան՝ վարչապետը նշեց. ՛՛Հաջողություն եմ մաղթում Ձեզ՛՛։