«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինչո՞վ է նեխուրն օգտակար առողջության համար

02/07/2021

Նեխուրի մեկ ձողիկի մեջ պարունակվում են ընդամենը կես կալորիա, ջուր, բջջանյութ, շաքար եւ ոչ մեծ քանակությամբ սպիտակուց ու ճարպ։ Այս մասին տեղեկացրել է Eat This, Not That! պորտալի փորձագիտական բժշկական ընկերակցության անդամ, հավաստագրված սննդաբան Ջուլի Ափթոնը։

Նրա խոսքով՝ նեխուրի մեջ պարունակվում են մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք ճնշում են բորբոքումն օրգանիզմում։

«Նեխուրը  ապահովում է հզոր հակաօքսիդանտային կոկտեյլ այնպիսի միացությունների հետ, ինչպիսին են սուրճի թթուն, լյուտեոլինը, ֆերուլային թթուն եւ այլն»,- ասել է Ափթոնը։

Հակաօքսիդանտները, նրա խոսքով, ապահովում են օրգանիզմի պաշտպանությունը թթվային պրոցեսներից, նվազեցնում վնասակար լիպիդների ծավալը արյան մեջ եւ շաքարի մակարդակը։

Նեխուրը կարելի է օգտագործել հում եւ հյութի ձեւով. բանջարեղենի տված օգուտի ծավալը չի փոխվում, միայն թե հյութի մեջ այն ավելի խտացված է։ Որպես խրթխրթան նախուտեստ նեխուրը կօգնի իջեցնել քաշը, եթե այն ընտրվի  չիպսերի կամ կրեկերների փոխարեն։