«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թմրամիջոց «Նիսան Տիդա» մակնիշի մեքենայում. Կոտայքի ոստիկանների բացահայտումը

05/10/2021

Հոկտեմբերի 3-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Զովունի-Եղվարդ ճանապարհին կայնաված «Նիսան Տիդա» մակնիշի մեքենայում թմրամիջոց կա։

Օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները «Նիսան Տիդայի» վարորդ, Երևանի 28-ամյա մի բնակչին, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին բաժին։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց 2 փաթեթ՝ դեղնականաչավուն կանեփանման զանգվածով։
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ թմրամիջոցը ոչ թե վարորդինը, այլ նրա 34-ամյա ընկերոջինն է։
Բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը ներկայացավ ոստիկանության Նաիրիի բաժին։
Նա խոստովանել է, որ թմրամիջոցը իրենն, է, քաղել է Արմավիրի մարզում վայրաճ կանեփի թփերից՝ իր օգտագործման համար:
Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: