«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Քեռին սպանել է 28-ամյա զարմիկին

03/05/2021

Մայիսի 1-ի երեկոյան ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում կրակոց է հնչել:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, անմիջապես դեպքի վայր են մեկնել բաժնի տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։

«Դեպքի վայրում՝ գինու գործարանի տարածքում, արնանման հետքեր, հրազենից վնասված մեքենաներ կային։ Տեղում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Եղեգնաձորի ոստիկանները պարզել են  Նախնական տվյալներով՝ Եղեգնաձորում բնակվող 50-ամյա տղամարդը միջանձնային հարցերի շուրջ օրեր առաջ վիճել էր քրոջ 28-ամյա որդու հետ, իսկ երբ մայիսի 1-ին նրան տեսել էր Երևանյան խճուղում, իր անվամբ հաշվառված որսորդական հրացանից կրակել էր մեքենայից իջած 28-ամյա զարմիկին։ Երիտասարդին անմիջապես տեղափոխել էին «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, սակայն վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին։

Դեպքի վայրի զննությամբ իրավապահները հայտնաբերել են հանցագործության գործիք հրացանը, որն առգրավվել է։ Եղելությունը պարզելուց հետո Եղեգնաձորի քրեական հետախույզները սկսեցին 50-ամյա տղամարդուն հայտնաբերելու միջոցառումները։ Այդ ընթացքում նա ներկայացավ ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից էլ տեղափոխվեց Վայոց ձորի մարզի քննչական վարչություն ու ձերբակալվեց»,- ասվում է հաղորդագրությունում։

Ոստիկանության փոխանցմամբ՝ սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։