«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեսրոպ Առաքելյանը հոլանդացի պրոթեզաբանի հետ քննարկել է ժամանակակից պրոթեզավորմանն առնչվող հարցեր

14/03/2021

Պատերազմի մասնակիցներին պրոթեզավորման գործընթացի շրջանակում Զինվորի տանը հոլանդացի բարձրակարգ պրոթեզաբան Խայս Ֆան Խենթի հետ քննարկեցինք ժամանակակից պրոթեզավորմանն առնչվող մի շարք հարցեր ու տարբերակներ, որոնք հնարավորություն կտան պրոթեզավորման կարիք ունեցող զինծառայողներին ապահովել գերժամանակակից և հարմարավետ պրոթեզներով: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: 

 

«Սոցիալական պատասխանատվությունից զատ, կարևոր է նաև կրթության՝ որպես զարգացման գլխավոր գրավականի ամրագրումը։

 

Այդ համատեքստում քննարկեցինք նաև Հայաստանում ոլորտի մասնագետների որակավորման բարձրացման անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ աշխատանքների կարևորությունը»,- գրել է նախարարը։