«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Աբու Դաբիից ընկերությունը 174 մլն դոլար կներդնի Հայաստանում առաջին խոշոր արևային էլեկտրակայանի կառուցման համար

08/07/2021

Հայաստանի ազգային շահերի հիմնադրամը (ANIF) հայտնել է, որ Abu Dhabi Future Energy ընկերությունը, որը հայտնի է նաև Masdar անունով, հաղթել է 200 մեգավատ հզորությամբ օբյեկտի կառուցման միջազգային մրցույթում:

Գործարանը տեղակայված կլինի Երևանից 67 կմ հյուսիս-արևմուտք գտնվող Թալինից ոչ հեռու և կզբաղեցնի 500 հեկտար հողատարածք, ասվում է ANIF-ի հաղորդագրության մեջ: Այն 85 տոկոսով պատկանում է "Մասդար"ին, հավելել են պետական գործակալությունում, որին հանձնարարված է օտարերկրյա ներդրումների ներգրավումը Հայաստանում ։

Հայտարարության մեջ մեջբերվում է ANIF-ի ղեկավար Դավիթ Փափազյանը, ով հայտարարել է, որ նախագիծը կդառնա "տարածաշրջանի կանաչ էներգետիկայի ոլորտում խոշորագույն արտասահմանյան ներդրումները":

ANIF-ը երեքշաբթի հայտարարել է, որ "Մասդար"ի առաջարկած երկրորդ գործարանի կառուցման շուրջ քննարկումներ են ընթանում:

https://anif.am/
Թարգմանությունը Թ․ Սարգսյան